Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում

Գործող իշխանությունը պարբերաբար փորձում է ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

«Օրենքի գերակայության մասին

Երեկ, դեռ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երևանի Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը՝ առոչինչ ճանաչելու իր պաշտոնանկության վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ես սպասում եմ դատարանի կողմից պաշտոնական հաստատմանը և մանրամասներին, մինչ այդ կուզենայի կիսվել մի քանի նկատառմամբ այս գործի վերաբերյալ, որը խոստանում է մեր իրականության մեջ աննախադեպ դառնալ (և նախադեպային՝ ապագա գործերի համար)։

Նախ՝ հարցի քաղաքական կողմը։ Բոլորս հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անել նրանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, և նրան ենթակա ռազմական հրամանատարության ճնշող մեծամասնությունը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը այլևս ընդունակ չէ ադեկվատ որոշումներ ընդունելու, և պահանջեց նրա հրաժարականը։ Շատ այլ պետություններում, այդպիսի հայտարարություններին հետևում է ռազմական հեղաշրջումը, սակայն մեր բանակի հրամանատարությունը մնաց օրենքի սահմաններում, և ևս երեք անգամ վերահաստատելով իր հայտարության հիմնական դրույթները, նախընտրեց ենթարկվել օրենքի տառին, և հավելյալ ցնցումներից զերծ պահել երկիրը։

Դրանով հանդերձ, այս դիմակայությունը ակնհայտ դարձրեց, որ բանակի հրամանատարությունը իր հայտարարությունը անելու համար լուրջ հիմքեր ուներ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը կորցրել է զինված ուժերը և մեր երկրի պաշտպանությունը կառավարելու կարողությունը, և դա էապես կազդի հետագա քաղաքական զարգացումների վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանի անսպասելի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու և երկրից փաստացի արտաքսելու մասին դրա առաջին հաստատումն էր, և փաստացի կրկնում է բանակի հրամանատարության թեզը։

Այս իմաստով, հույժ կարևոր է, որ հետագա բոլոր քաղաքական զարգացումները շարունակեն մնալ Սահմանադրության և շրջանակներում, և դատարանի որոշումը՝ ընդունելու Օնիկ Գասպարյանի հայցը, դրա լավագույն երաշխիքներից մեկն է, և թույլ կտա զերծ պահել բանակը քաղաքական գործընթացին կրկին անմիջականորեն ներգրավվելուց։

Երկրորդը՝ հարցի ինստիտուցիոնալ կողմն է։ Գաղտնիք չէ, որ պետությունը բաղկացած չէ միայն քաղաքական իշխանությունից, այլ ունի կարևորագույն հաստատություններ, որոնք ապահովում են նրա կենսագործունեությունը, և դրանով պետք է դուրս գտնվեն քաղաքական ցիկլերից։

Բանակը դրանցից առավել կարևորն է, թեև բնավ ոչ միակը՝ նման կառույցներ են նաև Սահմանադրական դատարանը, Կենտրոնական բանկը, Դատախազությունը, դատարանները, Մարդու Իրավունքերի պաշտպանը, և մի շարք այլ կառույցներ։ Այս կառույցների ղեկավարները այդ պատճառով նշանակվում են ֆիքսված ժամկետով, և չեն կարող հայեցողաբար պաշտոնազրկվել։ Ցավոք, գործող իշխանությունը, փորձելով իր վերահսկողությունը հաստատել պետական բոլոր ինստիտուտների վրա, պարբերաբար փորձում է ճնշումների և օրենքի խախտման միջոցով ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից, դրանով խարխլելով պետական ողջ ապարատի կենսագործունեությունը։

Նիկոլ Փաշինյանի կողմից Գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործողությունը դրա դասական օրինակ է՝ թեև բոլորը հրաշալի գիտեն, որ նա Սահմանադրության 155 հոդվածի և Պաշտպանության մասին օրենքի 16 հոդվածի համաձայն պաշտոնի է նշանակված 5 տարով, և այդ ընթացքում անձեռնամխելի է, Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ կամայական ոճով, ոտնահարելով հերթական անգամ Սահմանադրությունը, փորձում է իր անձնական կամքը պարտադրել պետությանը, դրանով շարունակելով քանդել նրա ինստիտուցիոնալ հիմքերը։

Անցյալում դա նրա մոտ ստացվում էր, քանի որ նա զգում էր զանգվածների աջակցությունը, սակայն հիմա, եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր պետությունը վերջնական կազմաքանդումից և անարխիայից, այս ամենի դեմ պետք է վերջապես պատնեշ դրվի, և երկիրը սկսի կառավարվել Սահմանադրությամբ և օրենքներով։ Այս իմաստով էլ, դատարանի որոշումը խիստ կարևոր է, և հնարավորություն կարող է տալ իրավական հարթություն վերադարձնել պետական կառավարումը, և ոչ միայն հիմա, այլև ապագայում նվազեցնել մեկ անձի սուբյեկտիվ գործոնը պետական կառավարման մեջ։

Եվ վերջապես՝ հարցի զուտ իրավական կողմը։ Այս իրավիճակը նաև աննախադեպ է նրանով, որ առաջին անգամ մեր պատմության մեջ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյան, որի դերը Ռազմական դրության պայմաններում էլ ավելի է կարևորվում, պաշտոնազրկվում է ոչ թե երկրի Նախագահի հրամանագրով, այլ այսպես կոչված "իրավունքի ուժով", իսկ իրականում ապօրինի, քանի որ "իրավունքի ուժ" կոչվածը հղում է կատարում մի օրենքի (Զինվորական ծառայության մասին), օրը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, և որը հենց այս պահին վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Այս պայմաններում, առավել խելամիտ կլիներ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինքը ետ կանչեր իր առաջարկությունը, և սպասեր Սահմանադրական դատարանի կողմից օրենքի վերաբերյալ համապատասխան եզրակացությանը։

Քանի որ սակայն հայտնի է այս անձի կամայական վերաբերմունքը Սահմանադրության և օրենքների նկատմամբ, նրա փոխարեն դա հիմա պետք է անի դատարանը, դրանով վերականգնելով իրավունքի գերակայությունը, և նախադեպ ստեղծելով, որ մարդկանց (ներառյալ պաշտոնյաների) իրավունքները չեն կարող խախտվել՝ ելնելով վերադասի անձնական կապրիզներից և նրա կողմից օրենքների կամայական մեկնաբանությունից։

Ամփոփելով, ցանկանում եմ հույս հայտնել, որ դատարանը այս գործը կընդունի լիարժեք վարույթի, գործին ներգրավված բոլոր կողմերը օրինապահ կերպով կներգրավվեն դատական գործընթացի մեջ, և նրա արդյունքում մեր երկրում կամպրապնդվի իրավունքի գերակայությունը։

Որպես հավելյալ առավելություն՝ դա թույլ կտա կայունացնել զինված ուժերի կառավարումը մի վիճակում, երբ մենք գտնվում են ամենօրյա ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ, իսկ երկրի ներսում էլ քաղաքական զարգացումները տանել սահմանադրական հունով, և ի վերջո հանգուցալուծել այն խորը ճգնաժամը, որում մենք այսօր հայտնվել ենք»։