iPad-ի նոր մոդելը հանրությանը կներկայացվի ապրիլին
Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է iPad-ի նոր մոդելները ներկայացնել ապրիլին: Հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Գործակալությանը նշում է, որ ընկերությունը նախատեսում է թարմացնել iPad Pro շարքը ՝ ավելացնելով բարելավված պրոցեսոր և կատարելագործված տեսախցիկներ: Նոր մոդելները նման կլինեն ներկայիս iPad Pro-ին՝ էկրանի նույն չափսերով` 11 և 12,9 դյույմ: Ընկերությունը պատրաստվում է նաև վերազինել նման գաջեթների մեծ տարբերակի էկրանները մինի-LED տեխնոլոգիայով, ինչը պատկերը կդարձնի ավելի պայծառ:
Ըստ աղբյուրների ՝ նոր պլանշետը փորձարկելիս մշակողները օգտագործել են Thunderbolt կցիչը: