Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում

Ո՞րն է Արմեն Սարգսյանի նպատակը, ի՞նչ խնդիրներ է նա հետապնդում Հայաստանը շարունակաբար ճգնաժամի մեջ պահելով. քաղաքագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրել է.

«WHO ARE YOU MR. PRESIDENT?

Արմեն Սարգսյանը յուրահատուկ երեւույթ է Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Իր գործողություններով և ավելի շատ անգործությամբ նա անընդհատ սահմանադրական ճգնաժամեր է ստեղծում եւ դրանք խորացնում, չի կատարում Հայաստանի անվտանգության և Սահմանադրության պաշտպանի իր պարտականությունները։ Ընդ որում, եթե սկզբում Արմեն Սարգսյանը բողոքում էր, թե Սահմանադրությամբ շատ քիչ լիազորություններ ունի, ապա երբ գալիս է նրա լիազորությունների պահը, էլի ոչինչ չի անում։ Դրա համար նա անընդհատ ընդդիմության թիրախում է, արդեն թիրախավորում են նաեւ նրա ընտանիքը, քննադատությունը վեր է ածվում հայհոյանքի, բայց նա անդրդվելիորեն շարունակում է նույն ոճով անգործությունը կամ գործողությունների իմիտացիան։

Ո՞րն է Արմեն Սարգսյանի նպատակը, ի՞նչ խնդիրներ է նա հետապնդում Հայաստանը շարունակաբար ճգնաժամի մեջ պահելով, և ի վերջո, ինչո՞ւ չի հեռանում ու ապրում է ծաղրանքի ու հայհոյանքների տարափի տակ։

Ի վերջո, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի, Արմեն Սարգսյանը տներ էլ ունի աշխարհի տարբեր անկյուններում, քաղաքացիություններ էլ, հեռանալու հնարավորություն էլ, բայց նա էլի կառչած է մի աթոռից, որը իրեն ոչ մի ապագա չի խոստանում։

Դժվար է Արմեն Սարգսյանին մեղադրել պաշտոնամոլության մեջ։ Նա արդեն մի անգամ՝ 90-ականներին, եղել է բարձր պաշտոնի, մի քանի ամսով եղել է վարչապետ, բայց ինքնակամ հրաժարվել է եւ գնացել է իր բիզնեսներին տիրություն անելու։ Նրա համար կարեւոր էր իր ռեզյումեում մի տող ավելացնելը վարչապետության մասին, որից հետո գործերը կտրուկ լավացան, ավելի զարգացավ բիզնեսը, ընդունելի դարձավ միջազգային էլիտայի կողմից։ Այնպես որ, նախագահի պաշտոնը զբաղեցնելով սեփական փառասիրությանը եւ ամբիցիաներին հագուրդ տալը՝ այն էլ հայհոյանքների տարափի տակ, անհավանական է թվում, մանավանդ, որ դա նաև գցում է նրա վարկը միջազգային համայնքում։

Երկրորդ կարեւոր պատճառ կարող է հանդիսանալ գանձագողությունը, կոռուպցիան։ Բայց Արմեն Սարգսյանը շատ հարուստ մարդ է, նրա ունեցվածքը երեւի հարյուրավոր միլիոնների է հասնում։ Նա սեփականատեր է տարբեր ձեռնարկությունների աշխարհով մեկ՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Եվրոպա ու Ամերիկա, տարբեր բնագավառներում՝ սննդի արդյունաբերությունից մինչեւ նավթարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ ու մեդիա։ Հայաստանի խղճուկ բյուջեից այս պայմաններում մի քանի հազար դոլար թռցնելու հեռանկարի համար այսքան հայհոյանք ուտելը քիչ հավանական է թվում։

Եթե Արմեն Սարգսյանը որեւէ ֆինանսական ակնկալիք էլ ունի իր պաշտոնից՝ ապա միայն իր հարստության հետ համադրելի ծրագրերի դեպքում, ինչպիսին կարող է լինել Ամուլսարը կամ ադրբեջանական նավթամուղերի անվտանգության երաշխավորի գինը։

Նրա պաշտոնավարման մյուս հնարավոր պատճառը կարող է լինել այն, որ Արմեն Սարգսյանն այս պաշտոնում որոշակի առաջադրանք է կատարում։ Արմեն Սարգսյանը եղել է իմ դասախոսը, ինձ 70-ականների վերջին տեսական ֆիզիկա է դասավանդել, կարծեմ՝ վիճակագրական ֆիզիկայի կուրսը։ Հետո երիտասարդ դասախոսին շտապ Անգլիա գործուղելու հնարավորություն առաջացավ։ Ավելորդ է ասել, որ այդ տարիներին ԽՍՀՄ-ից նման գործուղման կարող էին մեկնել միայն հատուկ ծառայությունների ընկերները։ Արմեն Սարգսյանի դեպքում լրացուցիչ խնդիր առաջացավ՝ կապիտալիստական երկրներ կարող էին գործուղվել միայն Կոմունիստական կուսակցության անդամները։ Նրա դեպքում արագ գործողություն արեցին՝ «ընտրեցին» ֆակուլտետի կոմերիտմիության առաջին քարտուղար, ինչի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց արագ կուսակցական դառնալու։ Պետք է նշել, որ մինչ այդ դեպքը միշտ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության առաջին քարտուղարները ուսանողներից էին ընտրվում, նրա դեպքում բացառություն արեցին։

Դժվար է ենթադրել, որ Արմեն Սարգսյանին վերահավաքագրել են ուրիշները։ Ավելին, Արմեն Սարգսյանը շարունակում է պահպանել ջերմ հարաբերությունները ռուսական և հետխորհրդային էլիտայի հետ։ Հատուկ ծառայությունները նախանձախնդրորեն են վերաբերվում իրենց կողմից աճեցրած, որոշակի բիզնես նվաճումների կամ հանրային ճանաչման հասցրած ընկերներին։ Ռուսները առավել խիստ են նման դեպքերում՝ հիշենք փախուստի փորձ կատարած Սկրիպալների կամ Ալեքսանդր Լիտվինենկոյի ճակատագրերը հենց նույն Անգլիայում։

Այնպես, որ ի տարբերություն տարածվող տեսակետների, կարծում եմ, Արմեն Սարգսյանը կամ լուրջ տնտեսական լծակներ բանեցնելու կամ ակնկալելու, կամ էլ որոշակի ֆունկցիա կատարելու համար է շարունակում պաշտոնավարել, կամ էլ երկուսը միասին։

Իսկ 2018թ․ ապրիլի 21-ին, երբ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակի միտինգի ժամանակ մեկուսի հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, իր հայկական անձնագրից ու ժէկի թղթից բացի, թերեւս նա ուրիշ վկայական էլ է ցույց տվել»։