Հնարավոր է, որ Ադրբեջանը սադրանքներ հրահրի Ղարաբաղում և Զանգեզուրում. Իգոր Ստրելկով
«Շատ հավանական է, որ Ադրբեջանը հատուկ նշանակության ջոկատների միջոցով սկսի սադրանքներ հրահրել Ղարաբաղում և Զանգեզուրում»։ Այս մասին գրել է ՌԴ ԱԴԾ (ФСБ) գնդապետ Իգոր Ստրելկովը։
Նրա դիտարկմամբ, Ադրբեջանը տեղի ունեցող զորավարժություններին շեշտը դրել է նման օպերացիաների վրա։
« Իսկ սադրանքներ հրահրելը Ադրբեջանին ձեռնտու է, քանի դեռ ադրբեջանական շանտաժային գործելաոճը աշխատում է։ Իսկ այն աշխատում է, որովհետև Նիկոլ Փաշինյանի անձնական հատկանիշները բոլորին հայտնի են` 1. կատարյալ ոչ կոմպետենտություն և փառամոլություն, 2. վախկոտություն, 3. դավաճանության հակվածություն, որը բխում է փառամոլությունից և վախկոտությունից, 4. պաթոլոգիական ստախոսություն, որը կապված է նրա իշխանությունը ամեն գնով պահպանելու բնազդի հետ»։