«Երբե՛ք չեմ հաշտվելու... Սիրում եմ, կարոտում եմ, սպասում եմ... Շնորհավոր ծնունդդ, Արտա՜շս». զոհված զինվորի մայր (տեսանյութեր, լուսանկարներ)
Այսօր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ժամկետային զինվոր Հերոս Արտաշես Արմանի Մարտիրոսյանի ծննդյան օրն է:
Ծնվել է 2002թ.-ին, Քաջարանում։ Ընտանիքի միակ զավակն է։ Խելացի, ազնիվ, բարի, կենսուրախ տղա էր։ Բոլորին հասնող, ընկերասեր, ծնողապաշտ։


Արտաշեսի ծննդյան օրը նրա մայրը` Արուս Ստեփանյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Երբե՛ք չեմ հաշտվելու..... Սիրում եմ, կարոտում եմ, սպասում եմ..... Շնորհավոր Ծնունդդ, Արտա՜շս»..
Սովորել է գերազանց ընդունվել Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժինը և 2020թ.-ի հուլիսի 19-ին զորակոչվել է Հայոց բանակ։


Ծառայել է Մարտունի 2-ում, հրետանավոր էր, Դ-20 հրանոթի նշանառու։ Ընդամենը 3 ամսում յուրացրել էր զենքը, ընկերների պատմելով երբեք չի վրիպել։

Սեպտեմբերի 17-ից առաջին անգամ գտնվում էր դիրքերում, հերոսաբար զոհվել է պատերազմի 30- րդ օրը, հոկտեմբերի 27-ին իր ծառայության 100-րդ օրը։