«Յուվենտուս»-ը Ռոնալդուի փոխարինողին փնտրում է «ՊՍԺ»-ում
Իտալական «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է հեռանալ թիմից։
Այս ֆոնին թուրինյան ակումբը փորձում է փոխարինող փնտրել և գտնել այլ ակումբներում։ Իտալական սպորտային պարբերականները նշում են, որ ակումբը կարող է թիմ հրավիրել «ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին։
Ընդգծենք, որ վերջինս հանդես է եկել թուրինյան թիմի թշնամիներից մեկի՝ «Ինտերի» կազմում։