Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաները
Վազող տողեր

Թ. Թովմասյանը խեղաթյուրել է գործին առնչվող հանգամանքները. Գեւորգ Կոստանյանի հետախուզումը շարունակվում է.Դատախազություն

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այսօրվա հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական եւ հրաժարվել է Հայաստանի հետ համագործակցելուց։ Գլխավոր դատախազության պատասխանը ներկայացնում ենք ստորեւ․

Այսօր, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ակնհայտ խեղաթյուրելով միջազգային կառույցի, նրա լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները, օգտվելով դրանց վերաբերյալ լայն հանրության չիրազեկվածությունից, «սկանդալային»-ի անվան տակ փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ, որոնք անհիմն շահարկման առարկա են դարձել նաեւ այլ շրջանակների կողմից։

Այդ պատճառով հարկ ենք համարում հանրությանն իրազեկել հետեւյալի մասին.

1․Համաձայն Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (այսուհետ՝ Ինտերպոլ) կանոնադրության՝ այն քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ, ինչպես շեշտադրում է, հավանաբար, դրանից անտեղյակ պատգամավորը։ Այդ կառույցը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլ չի էլ ստուգում մանրամասները։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Ինտերպոլի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ նրա նպատակն է ապահովել եւ զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների, (hաստատությունների) միջեւ …, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը եւ դրա դեմ ուղղված պայքարի իրականացմանը:

Այլ կերպ ասած, Ինտերպոլի գործունեությունը հիմնվում է հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների համապատասխան մարմինների փոխհամագործակցության զարգացման սկզբունքի վրա։

Նշվածն աներկբա կերպով վկայում է այն մասին, որ Ինտերպոլը չի հանդիսանում նման փոխհամագործակցության շրջանակներում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը եւ հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին։

Ընդ որում, նման դիրքորոշում Ինտերպոլի կողմից դրսեւորվում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն առնչվող դեպքերով, որպես կանոն՝ նպատակ ունենալով ի ցույց դնել այդ կառույցի բացարձակ չեզոքությունը առանձին երկրներում նախկին կամ ներկա պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցագործությունների մեջ մեղադրվելու կամ պետությունների միջեւ կոնֆլիկտների արդյունքում անձանց հետախուզման կապակցությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, քաղաքական գործունեություն իրականացրած անձի կամ ազգային հողի վրա կատարված առանձին հանցագործությունների դեպքերով համագործակցությունն Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանման փաստաթղթի հիման վրա սահմանափակվել է: Սակայն Ինտերպոլի կողմից մշտապես ընդգծվել է, որ Կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նմանատիպ գործերով իրականացվող քրեական վարույթի վավերականության (validity) առնչությամբ որեւէ դիրքորոշում չի հայտնում եւ նման որոշումները հիմնված են Ինտերպոլի կանոնադրությամբ եւ կանոններով նախատեսված պահանջների վրա միայն եւ դրանց միակ հետեւանքը կայանում է նրանում, որ անձի վերաբերյալ միջազգային ոստիկանական համագործակցություն իրականացնելու վերաբերյալ ներկայացված հարցումը չի կարող շրջանառության մեջ դրվել Ինտերպոլի ուղիներով:

Հետեւաբար՝ նման դիրքորոշումը առաջին կամ եզակի դեպքը չէ, ինչպես հատուկ շեշտում էր պատգամավորը, թերեւս փորձելով արժեք հաղորդել իր հայտնած «սենսացիային»։ Վերը նշված բաղադրիչ ունեցող բազում դեպքերով եւս Ինտերպոլը նման դիրքորոշում հայտնել է:

Այսպիսով՝ Ինտերպոլը քրեական արդարադատության պատասխանատու կառույց չէ եւ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի մեջբերմամբ նկարագրված գործի «քաղաքական հետապնդում» որակումն ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն եւ խիստ սուբյեկտիվ է, ինչն ակնհայտ է կոնկրետ դեպքում՝ ցանկալին իրականության փոխարեն հրամցնելու տրամաբանությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ մեղադրյալ Գեւորգ Կոստանյանի մեղադրանքի հիմնավորվածությունը՝ (առնվազն հիմնավոր կասկածի մակարդակում) երեք անգամ գնահատականի է արժանացել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախ՝ նախաքննական մարմնի, ապա եւս երկու անգամ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա), իսկ կայացված որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը ստուգվել եւ հաստատվել է վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական ակտերով:

Ընդ որում, մեղադրյալ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ տարածքում հետախուզում չհայտարարելու վերաբերյալ փաստարկը բազմիցս նրա պաշտպանի կողմից ներկայացվել է ՀՀ Դատարաններին, սակայն օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերով հաստատվել է ՀՀ դատախազության դիրքորոշումն այն մասին, որ սույն փաստարկը որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի օրինականությունը եւ հիմնավորվածությունը գնահատելու հետ:

Ելնելով վերոգրյալից հարգելի պատգամավորին հորդորում ենք պետական հաստատությունների վերաբերյալ գնահատականներում լինել կոռեկտ, կոնկրետ գործերով եւ անձանց նկատմամբ շարունակաբար ցուցաբերվող սուբյեկիտվ շահագրգիռ մոտեցումները չհանրայնացնել անաչառության քողածածկույթի տակ, միջազգային հեղինակավոր կառույցների գործունեությունը, նրանց ձեւավորած պրակտիկան դիտավորյալ կամ սեփական անտեղյակության պատճառով չենթարկել խիստ յուրով, մակերեսային մեկնաբանությունների:

Հաշվի առնելով, սակայն, նման մեթոդներով, այսպես կոչված «սենսացիաներով» պետական մարմինների գործունեությունը, կոնկրետ գործով քննության օբյեկտիվությունը հանիրավի ստվերելու փորձերը՝ հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով հայտնում ենք նաեւ հետեւյալը:

Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել այն արարքների կատարման համար, որ նա, ի պաշտոնե տեղեկանալով 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պետական իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մանրամասների՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված հանցավոր գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողների ակտիվ հանցավոր մասնակցության, նշված ստորաբաժանումների զինծառայողների կողմից ապօրինի հրազեն գործադրելու մասին, 2008 թվականի մայիսից մինչեւ 2009 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դրդել է ՀՀ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց եւ վարույթն իրականացնող մարմնին՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, կատարել վերը նշած հանցագործության գործիքների ու միջոցների, ինչպես նաեւ հանցագործության հետքերի, պարտակում, պաշտոնեական կեղծիքներ եւ կեղծել ապացույցներ:

Բացի այդ, նշված կեղծ տեղեկությունները եվրոպական կառույցների հետ ի պաշտոնե շփումների ընթացքում վերջիններիս տրամադրելու դիտավորությամբ՝ Գեւորգ Կոստանյանը, զբաղեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը, 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, սահմանադրական կարգի տապալման առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու խմբային շահից ելնելով, 2012 թվականի նոյեմբերից մինչեւ 2017 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում օգտագործել է վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իր դրդմամբ կազմված եւ սույն քրեական գործում առկա կեղծ պաշտոնեական փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ Կառավարության դիրքորոշում եւ դրանք հանձնել Եվրոպական դատարանին:

Նշված հանգամանքները հիմնավորվել են մեղադրյալ Գ.Կոստանյանի հանցակիցների, ինչպես նաեւ ականատես այլ վկաների ցուցմունքներով, փաստաթղթերով:

Ընդ որում, այդ արարքներին առնչվող առերեւույթ հանցանք կատարելու համար, որպես Գ.Կոստանյանի հանցակիցներ, մեղադրվել են նաեւ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնցից երկուսը չեն վիճարկել իրենց մեղսագրված արարքները եւ համաձայնություն են տվել նախաքննական մարմնին ոչ արդարացնող հիմքով՝ վաղեմության ժամկետներն անցնելու կապակցությամբ, իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Գ. Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է: