Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաները
Հասարակություն

Անդրանիկ Քոչարյանին լսելը կհանգեցնի ինտելեկտուալ հյուծման, իսկ նրան պատասխանելը՝ հոգեկան խանգարման. Գեւորգ Կոստանյան. News.am

ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը Հայաստան կվերադառնա այն օրը, երբ իր նկատմամբ հետախուզումը դադարեցվի։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Կոստանյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակել է փաստաթուղթ այն մասին, որ Գեւորգ Կոստանյանի գործն Ինտերպոլը համարել է քաղաքական եւ մերժել է նրա հետախուզման հարցում համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ։

«Ստացվում է այնպես, որ ամբողջ աշխարհը, բոլոր երկրները համարում են, որ Կոստանյան Գեւորգի նկատմամբ իրականացվում է ապօրինի եւ անհիմն քաղաքական բնույթի քրեական հետապնդում, այդ բոլոր երկրները հրաժարվել են իմ նկատմամբ հետապնդում իրականացնել, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Հետեւաբար, սրա հիման վրա մեխանիկորեն պետք է հետախուզումը հանվի։ Անկախ այս ինտերպոլի գրությունից՝ ես բազմիցս հայտարարել եմ երկու բան։ Առաջինը, ասել եմ՝ թող գոնե մեկ ապացույց ներկայացնեն, ես կընդունեմ դա։ Երկրորդը, թող հրապարակային խորհրդակցության հրավիրեն, ես գամ, հրապարակային քննարկենք։ Մեկ ապացույց հայտարարեն, ոչ թե հիմնավորեն, որ ես մեղավոր եմ, ես կընդունեմ»,– ասաց նա։

Գեւորգ Կոստանյանը շեշտեց, որ Հայաստանը խուսափում է իր նկատմամբ հետախուզումը դադարեցնել, որովհետեւ գիտեն այդ ամենի հետեւանքները։

Հարցին՝ եթե Ինտերպոլը, ըստ էության, «Մարտի 1-ի» գործը համարում է քաղաքական է, ի՞նչ հետեւանքներ են լինելու, Կոստանյանը պատասխանեց. «Ինտերպոլը հաստատեց՝ բոլոր այն իրավաբանները՝ դատախազ, քննիչ, թե դատախազ, ովքեր այս գործով զբաղվել են, զբաղվել են քաղաքական հետապնդմամբ։ Հետեւանքն այն է, որ բոլորը դատվելու են մեխանիկորեն»։

Ճշտող հարցին՝ եթե այդ գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել, ապա պատասխանատվություն չի՞ կրելու, նախկին դատախազն արձագանքեց. «Նա փրկվեց. խնդիրն այն է, որ նա չի քննել եւ չի հաստատել նախաքննության մարմնի ու դատախազության կեղծիքը։ Երբ դատավորը որոշում է կալանքը կամ հետախուզումը թողնել ուժի մեջ, նա մեխանիկորեն հաստատում է քննիչի եւ դատախազի ապօրինությունները»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Մարտի 1-ի» սպանությունների ֆոնը բացահայտված է՝ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարում էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Մենք այս ընթացքում բացատրեցինք, որ նա ստում է, Մարտի 1-ը բացահայտված չէ, որովհետեւ նա առնվազն պետք է պատասխան տա, թե ով է սպանել 10 տղաներին։ Վերջին հանրահավաքին նա փորձեց իրեն ուղղել եւ հայտարարեց՝ իմ կարծիքով Մարտի 1-ի գործի ֆոնը բացահայտված է։ Նա արդեն հրաժարվեց իր խոսքերից՝ հասկանալով, որ կեղծիք է անում»։

Հարցին՝ եթե իր նկատմամբ հետախուզումը հանվի, ինքը կգա՞ Հայաստան, Կոստանյանը պատասխանեց՝ միանշանակ։

Հարցին, իր կարծիքով, Ինտերպոլի այդ փաստաթղթի պարագայում իր նկատմամբ հետախուզումը կդադարեցվի՞, Կոստանյանը պատասխանեց՝ ոչ. «Որովհետեւ այս գործով զբաղվող ո՛չ Գլխավոր դատախազը, ո՛չ ՀՔԾ պետը, ո՛չ գործով զբաղվող քննիչը կամ դատախազը այդքան գրագիտություն չունեն»։

Անդրադառնալով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն խոսքին, որ եթե Գեւորգ Կոստանյանը գա Հայաստան եւ պատասխանի «Մարտի 1-ի» հետ կապված մի շարք հարցերի, ապա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իրեն ձեռքերը բաց կընդունի, Կոստանյանն արձագանքեց.

«Անդրանիկ Քոչարյանին լսելը կամ մեկնաբանելը կհանգեցնի ինտելեկտուալ հյուծման, իսկ նրան պատասխանելը՝ հոգեկան խանգարման»։

Հիշեցնենք, որ այսօր Թագուհի Թովմասյանը հրապարակել է միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության՝ «Ինտերպոլի» մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին, որում մասնավորապես, ասվում է. «Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի չի համապատասխանում ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին»: Իսկ այդ հոդվածում ասվում է. «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որեւէ միջամտություն: Հետեւաբար համապատասխան ծանուցում չի ուղարկվել եւ այդ անձի վերաբերյալ տեղեկությունը՝ Ինտերպոլի դեռեւս 2020-ի ապրիլի 4-ին տվյալների բազայից հանվել է»:

Ինտերպոլը կոնկրետ դեպքով մերժել է նաեւ Հայաստանի հետ համագործակցել։ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կոչ է արել Հայաստանի իրավապահներին անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները եւ չպահանջել նրա հետախուզումը։

Պատգամավորը հրապարակել է նաեւ երկրորդ փաստաթուղթը, որով Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունն իր բոլոր երկրներում գտնվողն ստորաբաժանումներին, որպեսզի Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ տվյալները հանվեն Ինտերպոլի բազայից: Այդ երկրորդ փաստաթղթում նշվում է, որ Ինտերպոլի քարտուղարությունը մերժել է Ինտերպոլի հայաստանյան բյուրոյիկողմից Գեւորգ Կոստանյանի կողմից հայցված կարմիր ծանուցագիրը: