Հ1-ը Հրաչյա Պապինյանի հետ խզել է աշխատանքային պայմանագիրը` Ֆեյսբուքում կատարած գրառման համար
Հ1 հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից Հրաչյա Պապինյանը, ով 20 տարի աշխատում է «Հայլուր»-ի հետ, հեռացվել է աշխատանքից` ՖԲ գրառման համար։ Այդ մասին Պապինյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ Նա մասնավորապես գրել է.
«ՖԲ-ում մարտի 1-ի այս գրառման համար Հ1-ը խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, պատճառաբանելով դա աշխ. պայմանագրում առկա ինչ որ կետերով, երբ ես պայմագիրը չէի ստորագրել` դեմ լինելով որոշ կետերի:
Բայց անօրինական աշխատավարձ էին դուրս գրել, ու տնօրենի օգնականը խնդրում էր ուղարկել պայմանագիրը, քանի որ ըստ իրեն, իր աշխատավարձից էին պահելու այդ գումարը: Նրան չվնասելու համար ստիպված ստորագրեցի ամսվա վերջին, բայց ամսվա սկզբի ամսաթվով:
Ավելի մանրամասն փաստաբանիս հետ քննարկելուց հետո առաջիկա մամուլի ասուլիսում, հենց Հ1 դարպասների մոտ: Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած բոլոր խմբագիրների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններով, գրագրությունների սքրինշոթերով ու տեսանյութերով:
Միովբանիվ ես ուղիղ 20 տարի անց, այլևս չեմ ներկայացնում Հ1-ն ու ազատ եմ»:


