Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաները
Հասարակություն

Աշոտը գնաց անվերադարձ, առանց զգուշացնելու, երազանքները կիսատ թողած. Շուշիում ընկած զինվորի կարճ, բայց հերոսական կյանքը

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Աշոտ Արմենի Բաբոյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 27-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Նա ընտանիքի միակ զավակն էր, երկու քույրերի փոքր եղբայրը: Աշոտն արմատներով Ջավախքից էր. հայրը ծնունդով Ջավախքի Դամալա գյուղից է:

Ճիշտ 19 տարի է պետք, որ հիշես, պատմես և որևէ կարևոր դրվագ բաց չթողնես Աշոտի կյանքից։

2006-2009 թվականներին Աշոտը սովորել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 դպրոցում: 2009 թվականին տեղափոխվել է նույն քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց: Այստեղ սովորել է մինչև 2017 թվականը և նորից տեղափոխվել Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց: Ուսումն ավարտել է 2019 թվականին: Ուսուցիչներն ու դասընկերները միայն մի բան են ասում Աշոտի մասին. «Այնտեղ, ուր Աշոտն էր, միայն բարություն էր ու լույս»:

Յոթ տարեկանից հաճախել է շախմատի դասերի, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ: Շատ էր սիրում սպորտը, հաճախում էր ֆուտբոլի ու բասկետբոլի:

Աշոտը հետաքրքրասեր էր, տարբերվող մտածելակերպով և լայն աշխարհայացքով: Նրա հետաքրքրություններն այնքան շատ էին, որ մինչև վերջին պահը չէր կողմնորոշվում, թե դպրոցն ավարտելուց հետո ինչ մասնագիտություն պետք է ընտրի: Ի վերջո ընտրեց ծրագրավորումն ու 2019 թվականին ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։

Բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ Աշոտը 2020 թվականի հունվարի 9-ին անցավ ծառայության Արցախում՝ Հադրութի առաջին պաշտպանական զորամասում:

Ծառայությունն Աշոտն անցկացրեց անտրտունջ, չնայած այն հանգամանքին, որ ամբողջ ընթացքում արձակուրդում չէր եղել։ Նա միշտ հպարտությամբ էր խոսում իր ծառայության մասին: Մարտական ընկերների խոսքով՝ Աշոտը համարձակ էր, հասուն մտածելակերպով, նվիրված ու ընկերասեր, ընկերներին միշտ փորձում էր օգնել, թույլերին պաշտպանում էր ցանկացած իրավիճակում։

Ծառայության ութերորդ ամսում՝ սեպտեմբերի 27-ի լուսադեմին, սանձազերծվեց թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումն Արցախի դեմ: Աշոտը դեռ երկու օր առաջ էր իջել դիրքերից, բայց հենց սեպտեմբերի 27-ի առավոտյան զինակիցների հետ նորից բարձրացավ դիրքեր՝ ընկերներին օգնության հասնելու:

Պատերազմի ողջ ընթացքում Աշոտը կռվեց ամենաթեժ կետերում և ծանր մարտեր վարեց: Հոկտեմբերի 25-ին շուրջ 21-օրյա շրջափակումից դուրս գալով՝ Աշոտենց խումբը Հադրութից տեղափոխվեց Մարտունու շրջանի Ննգի գյուղ և անցավ գյուղի պաշտպանությանը: Քառօրյա համառ մարտերից հետո նա միացավ Քարինտակի թեժ մարտերին: Այստեղ ընթանում էին պատերազմի ողջ ընթացքի ամենաթեժ մարտերը, որի ընթացքում Աշոտը հասցրեց թշնամու զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստ՝ միաժամանակ խուսափելով թշնամու դիպուկահարի կրակոցից:

Նոյեմբերի 4-ին Աշոտը զինակիցների հետ միացավ Շուշիի պաշտպանությանը: 40 օրից ավել պայքարելով թշնամու դեմ՝ Աշոտն անմահացավ նոյեմբերի 7-ին հրազենային վիրավորումից, բերդաքաղաք Շուշին պաշտպանելիս, հրադադարից 2 օր առաջ:

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսացած զինծառայողների անունների ցանկում հայտնվեց նաև Աշոտ Բաբոյանի անունը: Նա գնաց անվերադարձ, առանց զգուշացնելու, երազանքները կիսատ թողած:

Էջմիածին քաղաքում բացվել է Աշոտին և երեք տասնյակից ավել զոհված քաջերին նվիրված հուշ-պուրակ: Աշոտը հուղարկավորված է Արմավիրի մարզի Խորոնք գյուղում:

NEWSPRESS.am