Երեխաների վրա «Спутника V»-ի փորձարկումները կսկսեն ամռանը
Համալեյի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ ամռանը պալանավորվում է անցկացնել «Спутник V» փորձարկումները երեպաների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մենք ծրագրում եմ ամռանը սկսել այս դեղամիջոցի փորձարկումները երեխաների շրջանակում»,- ասել է մանրէաբանը։
Նրա խոսքով երեխաների համար նախատեսվող դեղաբաժինը կարգավորվելու է կախված ոչ միայն երեխայի տարիքից, այլ նաև նրա մարմնի զանգվածից։