Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամներ առայժմ չեն հայտնաբերվել. նախարար
Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամներ առայժմ չեն հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ վիրուսի շտամը որոշելու համար անցկացվում է ԴՆԹ-ի սեքվենիրացման հատուկ հետազոտություն: Երկրում արդեն անցկացվել են այդպիսի մի քանի հետազոտություններ, սակայն հետազոտված նմուշներում վիրուսի նոր շտամներ չեն հայտնաբերվել:
Նախարարի խոսքով՝ երկրում տարածված վիրուսի շտամների մասին տեղեկությունները կարեւոր են համաճարակաբանական տեսանկյունից, ուստի հիմա միջոցներ են ձեռնարկվում սեքվենիրացման հետազոտությունների անցկացման հնարավորությունների ընդլայնման համար: