Անդրանիկ Քոչարյանը խնդրել է ԱԱԾ տնօրենին անհապաղ քրգործեր հարուցել (Տեսանյութ)
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, մատնանշելով որոշ տելեգրամ ալիքների, ինչպես նաև 168.am կայքին՝ հայտարարել է, որ նրանց տարածած հակաիշխանական տեղեկությունների հիման վրա խնդրել է ԱԱԾ տնօրենին քրեական գործեր հարուցել։
Ստացվում է, որ ԱԱԾ-ն այնքան անիմաստ կառույց է դարձել, որ իշխանական ինչ֊որ պատգամավոր կարող է «խնդրել» ԱԱԾ ղեկավարին գործ հարուցել այն լրատվամիջոցների դեմ, որոնք հրապարակում են իշխանության քիմքին ոչ հաճելի տեղեկություններ։
Փաստորեն ժողովրդի իշխանությունը դա խամաճիկային ԱԱԾ, Ոստիկանություն և ամենակարող իշխանական պատգամավորներ ունենալն է, որոնք «Ժողովրդի» անունից պետությունը վերածում են կրկեսի։