Զինված հարձակում Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանում զինյալները հարձակվել են Բաղլան նահանգի համալսարանի ուսուցիչներ և ուսանողներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում զոհվել է երկու մարդ:
Այս մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել են անվտանգության աղբյուրները:
Ըստ աղբյուրների ՝ Պուլի-Խումրի քաղաքի մոտակայքում հրթիռը դիպել է մեքենային: Հարձակման արդյունքում զոհվել են ավտոբուսի վարորդն ու ուսանողը, վիրավորվել են վեց ուսուցիչներ:
Բաղլանի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են «Թալիբան» արմատական շարման գրոհայինները: «Թալիբան» շարժումը դեռ չի մեկնաբանել կատարվածը: