Թրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

Լափում են ամեն ինչ՝ օգնության քնապարկեր, ասֆալտ, պատվաստանյութեր, տոնածառ, սիգարետ, կանխիկ փող, զրահաբաճկոն, կալաշնիկովներ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆԻԿՈԼԸ, ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԵՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մի քանի բյուջետային նկատառումներ այն մասին, թե ինչու Նիկոլին չի կարելի թույլ տալ, որ ընտրություններ անցկացնի։

Տեսե՞լ եք՝ ինչպես են լափում նիկոլականները․ ինքնամոռացու անթաքույց։ Լափում են ամեն ինչ՝ օգնության քնապարկեր, ասֆալտ, պատվաստանյութեր, տոնածառ, սիգարետ, կանխիկ փող, զրահաբաճկոն, կալաշնիկովներ՝ ամեն ինչ։ Ու երբ բռնացնում ես լափելու պահին, փշրանքներն էլ չեն մաքրում արդեն ճերմակող մորուսի ու բեղիկների վրայից, բայց կարողանում են քեզ վրա հառել անմեղ աչուկները ու լիքը բլդուղով քրթմնջալ․ «Էդ ես չեմ, էդ նախկիններն են», ու շարունակում են ծամել։

Քանի որ ունեն շատ տարտամ պատկերացումներ պետականության ու Հայրենիքի մասին, ուստի տեղյակ չեն, որ կան բաներ, որոնք չի կարելի լափել։ Օրինակ, «Հայաստան» հիմնադրամից լափածից դեռ շատ երկար է ցավալու փորերը։

Ու նաեւ՝ բացարձակ չեն տարբերում իրենց գրպանը պետական բյուջեից։ Օրինակ, Նիկոլի հանրահավաքին մարզերից բերած ավտոբուսներին ոչ մի կերպ չէր կարելի կառավարության որոշումով գումար հատկացնել։ Դիմեիք օլիգարխներին, ձեր կուսակցական հիմնադրամից մուծեիք, ԱԱԾ-ով վախեցնեիք-փողը չտայիք՝ բայց ոչ բյուջեից վճարեիք։

Հիշում եք, չէ՞, որ Արցախի ընտրություններում իր թեկնածուի հաղթանակն ապահովելու համար մի սորոսականի բյուջեից միլիոններ հատկացրեց։

Եվ ուրեմն, այսպիսի բյուջետային պատկերացումներով Նիկոլը ուզում է ընտրություններ անել, ընդ որում, այս ընտրությունների վրա նա դնելու է բոլոր դրույքները, քանի որ Նիկոլի համար սա կենաց եւ մահու խնդիր է՝ "Մահ-բանտ կամ հաղթանակ-ազատություն", ընտրություններում պարտվելու դեպքում նա լավագույն դեպքում կազատազրկվի։

Պատկերացնում եք՝ ի՞նչ է կատարվելու բյուջեի հետ․ ընտրողներին տեղամաս բերող ոչ միայն ավտոբուսները, այլեւ տաքսիներն ու հեծանիվներն են վճարվելու բյուջեից, բյուջեի հաշվին քյաբաբ ու օղի են հյուրասիրելու քվերակության սեղանների մոտ, եւ վերջապես մրցունակություն ապահովելու համար կմեծանա ընտրակաշառքը՝ բյուջեից ամեն ՔՊ ընտրողի կտրամադրվի 20 հազարական դրամ՝ եթե պետք լինի՝ ամեն մեկի համար կառավարության առանձին որոշում կընդունվի։ Եթե բյուջեում ինչ-որ մնացորդ էլ մնա՝ բիթքոին կառնեն, որ հաջորդ իշխանությանը մի քոռ կոպեկ էլ չհասնի։

«Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղը» շատ մեղմ է Նիկոլի դեպքում, իրենից հետո կարող է լինել նաեւ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, երկնաքարերի կարկուտ, համաճարակ, պատերազմ (չնայած համաճարակն ու պատերազմը արդեն իր օրոք է), մորեխների արշավանք կամ մարսեցիների հարձակում՝ այդ ամեն ինչի վրա իրենք պետք է որ թքած ունենան, քանի որ արդեն ցմահից երկար բանտարկություն չեն շալակի պարտության դեպքում։

Իսկ բոլոր կեղծիքները մեկտեղելով հաղթանակ փախցնելու դեպքում առավել եւս թքած կունենան․ եթե մեկը բողոքի ցրտից ու սովից, միանգամից ասֆալտին կպառկեցնեն, պատերով կծեփեն ու ծակը կկոխեն։ Որ անկապ քաղաքացիների վրա իզուր մեր փողերը՝ բյուջեն, չծախսեն»։