Պաոլո Դիբալան ամռանը կարող է հեռանալ «Յուվենտուս»-ից
Իտալական «Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաոլո Դիբալան ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ ֆինանսական խնդիրներով պայմանավորված իտալական ակումբը ամռանը ստիպված կլինի վաճառել մի շարք ֆուտբոլիստների, որոնց թվում կարող է լինել նաև Դիբալան։ Նշվում է, որ կարող է լինել նաև Դիբալա-Իկարդի, կամ Դիբալա-Գրիզման փոխանակում։
Ընդգծենք, որ արգենտինացին այս մրցաշրջանում ոչ շատ հաճախ է հայտնվում թիմի հիմնական կազմում։