Սերխիո Ագուերոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն մոտ է կատալոնական «Բարսելոնայի» հետ պայմանագիր ստորագրելուն։ Այս մասին տեղեկացնում է իսպանական AS սպորտային պարբերականը։
Աղբյուրը այլ մանրամասներ չի հայտնում։ Ընդգծենք, որ Ագուերոն ամռանը կդառնա ազատ գործակալ և կատալոնական թիմին կարող է միանալ անվճար հիմունքներով։
Հավելենք նաև, որ վերջին շրջանում լարված են անգլիական թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլայի և Ագուերոյի հարաբերությունները։