Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Փաստորեն, ԿԲ-ն գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել, ինչը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ, բայց Կառավարությունը այլընտրանք չի թողել. Խաչատրյան

Ուրբաթ օրը՝ մարտի 12-ին մեր երկրի տնտեսական բլոկի թիվ մեկ պատասխանատուն հայտարարել է, որ «Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը.

«Նախ, պետք է ֆիքսենք, որ խոսքը ինչ-որ մեկ ամսվա գնաճի մասին չէ, այլ 3 ամիս է, ինչ վիճակը կտրուկ վատթարացել է։ 2020թ․-ի դեկտեմբեր, 2021թ․-ի հունվար-փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է համապատասխանաբար 3,7%, 4,5%, 5,3%-ով։ Աճման միտումն ակնհայտ է, ուստի միամտություն է կարծել, թե սա լոկ մեկ ամսվա խնդիր է և վիճակը բարելավվելու է։ Ավելին՝ եթե նայենք սննդամթերքի գների փոփոխությանը նույն վերջին 3 ամիսների ընթացքում, ապա պատկերն առավել «տխուր» է դառնում․ սննդամթերքի գներն աճել են համապատասխանաբար 4,9%, 6,4%, 7,8%-ով։ Սննդամթերքի գների աճման միտումը ևս ակնհայտ է։

Երբ դիտարկում ենք վերջին տարում, ըստ ամիսների, սպառողական գների ինդեքսի և սննդամթերքի գների փոփոխությունը, ակնհայտ է, որ դեկտեմբեր ամսից սկսած դրանք շեշտակի աճել են (տե´ս կից գրաֆիկը) և դատելով միտումներից շարունակելու են աճել։

Ինչ վերաբերում է աշխարհի միտումներին, ապա այստեղ ևս պետական պաշտոնյան ազնիվ չէ։ 2021թ․ փետրվարին, երբ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսն աճել է 5,3%-ով, ԵՄ երկրներում այն աճել է 1,2%-ով, ԱՄՆ-ում՝ 1,4%-ով, Վրաստանում՝ 2,8%-ով, իսկ օրինակ՝ Չինաստանում և Ճապոնիայում՝ նվազել է համապատասխանաբար 0,3%-ով և 0,6%-ով։

Սակայն մի բանում պետք է համաձայնել հնչած մտքի հետ, որ պետք է հասկանալ, թե որոնք են գնաճի ֆունդամենտալ հիմքերը։ Դրանցից են․ անվտանգության ոլորտում առկա հսկայական անորոշությունները, քաղաքական անկայունությունը, դրամի արժեզրկումը, տնտեսության հիմքերի խարխլումը, բիզնեսի և հասարակության շրջանում բացասական սպասումները և այլն։ Բայց, կարծես թե, Կառավարությունում այդպես էլ չեն հասկանում այս հիմքերը, ոչ էլ պատկերացնում են այն աղետալի սոցիալական հետևանքները, որ կլինի հասարակության ստվար զանգվածի համար տևական գնաճի արդյունքում։

Հ․Գ1․ Թեև ՀՀ Սահմանադրությամբ գների կայունություն ապահովելը Կենտրոնական բանկի խնդիրն է, բայց ակնհայտ է, որ վերջին 3 ամիսներին տեղի ունեցողն առավելապես ոչ թե ֆինանսական գործոնների, այլ տնտեսությունում տեղի ունեցող բացասական պրոցեսների հետևանք է և դա կանխարգելելու համար հենց Կառավարությունն անելիք ունի։ Իսկ ՀՀ Կենտրոնական բանկն իր գործն անում է․ պատահական չէ, որ դեկտեմբերի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 4,25%-ից 5,25%, իսկ փետրվարի 2-ին՝ 5,5%։

Փաստորեն՝ Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել, ինչը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ, բայց Կառավարությունը այլընտրանք չի թողել։

Հ․Գ2․ Բոլոր թվերը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակումներից»։