Թրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր կրկնակի նվաստեցմանը. Անուշավան Դանիելյան

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած կապիտուլյանտի հետ, հավասարազոր կլինի մեր կրկնակի նվաստեցմանը։

Մինչև Շուշիի ազատագրման տոնը՝ մայիսի 9-ը, 2 ամսից քիչ ժամանակ է մնացել։
Տոն, որ մեր ժաղովրդի, համայն հայության միասնության ու հաղթանակի, ինչպես նաև մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է։ Հաղթանակ, որ ձեռք բերվեց մեր հազարավոր տղաների կյանքի ու արյան գնով։ Տոն, որը նշելու համար աշխարհասփյուռ մեր հայրենակիցները Կանադաից մինչև Ավստրալիա, Մոսկվայից մինչև Արգենտինա, հատուկ ժամանում էին Հայաստան, Արցախ հաղթանակի օրը տոնելու ու հաղթանակի հետ հաղորդակցվելու համար։

Հիշում եմ, Արցախում՝ իմ վարչապետության տարիներին, մայիսյան եռատոնի օրերին սփյուռքահայերի մի խմբի էի ընդունել։

Որոնց թվում էր արգենտինահայ տարեց մի տղամարդ, ով դիմելով ինձ հպարտությամբ ասաց. «Պարոն Վարչապետ, ես ինձ հետ բերել եմ իմ չորս թոռներին, որ նրանք անձամբ հաղորդվեն հաղթանակի արժեքների հետ, զգան հաղթանակի համը ու գինը, թոթափեն լացկան ու տխուր աչքերի կոմպլեքսները ու հպարտանան, որ հայ են»։

Եվ, իսկապես, Շուշին փոխեց հայի հոգեբանությունը լինի դա Արցախում, Հայաստանում թե՛ սփյուռքում։ Շուշին շտկեց մեր ողնաշարը, ինքնավստահություն հաղորդեց մեզ ու միավորեց մեր ժողովրդին ընդհանուր հաղթանակների ու ընդհանուր նպատակների շուրջը։

Ուստի այսօր ծնկի եկած, համատարած սգի, շարունակվող ու սպասվելիք կորուստների, վաղվա օրվա նկատմամբ կորցրած հավատքի պայմաններում մեր ժողովուրդը առաջին քայլը, որ պետք է անի մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու ճանապարհին, դա հայրենադավ իշխանություններից օր առաջ ազատվելն է։ Այլապես. Շուշիի ազատագրման օրը դիմավորել Շուշին հանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլյանտի ու պատերազմում պարտված նրա թիմի հետ, հավասարազոր կլինի մեր ազգի կրկնակի նվաստացմանը։

Ժամանակն է վերջապես սթափվելու, համախմբվելու ու մեր ազգի ճակատից մաքրելու անթասիբ, սեփական արժանապատվությունը չգիտակցող, նվաստացած ու պարտված ազգի խարանը։ Բավական է մեր տաքուկ տներում նստած, կապիտուլյանտի գոյությունը որպես վարչապետ բարդել առանձին անձերի, բանակի, Հայրենիքի փրկության առաջնորդների, Ռուսաստանի, երրորդ կամ անհայտ այլ ուժերի վրա։ Հայրենիքի ճակատագիր՝ բառիս բուն իմաստով Հայաստանի լինել-չլինելու հարցը, կախված է մեզնից յուրաքանչյուրից։

Շուշիի ազատագրումը, Արցախյան հաղթանակը կերտեցին այսօրվա ուսանողների, երիտասարդների ծնողներն ու հարազատները, որոնք կամավոր, առանց պարտադրանքի մեկնեցին ռազմաճակատ ու ապահովեցին վերջին 700 տարվա մեջ մեր առաջին հաղթանակը, որը համազգային զարթոնքի դեր կատարեց մեր ժողովրդի, ազգի, համայն հայության համար։ Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդությունը արժանի կլինի իր հայրերի կերտած հաղթանակներին, և ուս-ուսի տված, իր ծնողների, հարազատների հետ դուրս կգա փողոց ու կապահովի մեր բոլորիս հաղթանակը հայրենադավ խունտայի, իշխանությունը զավթած թուրքական գործակալների խմբակի նկատմամբ, պարզերես անելով մեր ազգը քաղակաքիրթ ժողովուրդների հայացքի ներքո, ապահովելով երկրի զարգացման կանխատեսելիությունը»: