«Աշո՛տ, տատդ ստեղ ա, չկրակե՛ս». ակցիայի մասնակիցը` տանիքին կանգնած դիպուկահարին
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ վարչապետն այցելելու է ԱԳՆ:
Նիկոլի հրաժարականի պահանջով հավաքված մարդկանց նպատակն էր շրջափակել շենքը` նրան ներս չթողնելու նպատակով, սակայն ոստիկանական պատն ավելի մեծ ուժ էր ներդրել` շենքը շրջափակելու և քաղաքացիներին վարչապետից հեռու պահելու համար։
ԱԳՆ շենքի տանիքին անգամ դիպուկահարներ էին տեղակայվել։ Հավաքվածներից մեկը դիմեց դիպուկահարներին.
«Աշո՛տ, տատդ ստեղ ա, չկրակե՛ս»: