Դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Բոլիվիայի նախկին նախագահ Ժանին Անյեսը
Բոլիվիայի նախկին նախագահ Ժանին Անյեսը ձերբակալվել է ահաբեկչության, դավաճանության ու դավադրության մեղադրանքով: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Էդուարդո դել Կաստիլյոն:
«Ես բոլիվիացիներին հայտնում եմ, որ տիկին Ժանին Անյեսն արդեն բերման է ենթարկվել և ներկայումս գտնվում է ոստիկանությունում», - գրել է նախարարը:
Նոյեմբեր ամսին երկրում տեղի ունեցած հեղաշրջման հետաքննության շրջանակներում բերման են ենթարկվել նաև Բոլիվիայի արդարադատության նախկին նախարար Ալվարո Կոիմբրան և երկրի էներգետիկայի նախկին նախարար Ռոդրիգո Գուզմանը: