Մինեապոլիսը 27 միլիոն դոլար գումար կվճարի Ջորջ Ֆկոյդի ընտանիքին
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքը 27 միլիոն դոլար կվճարի աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքին, որը անցյալ տարի մահացավ ոստիկանության իրականացրած գործողությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է NBC-ն:
Ուրբաթ օրը կայացած փակ նիստում քաղաքային խորհուրդը միաձայն հաստատեց նման որոշումը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի բողոքի և անկարգությունների ալիք էր տեղի ունեցել ամերիկյան քաղաքներում, այնուհետև աշխարհի մի շարք երկրներում` Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո։