«Բարսելոնայի» տրանսվերային թիվ 1 նպատակը Էրլինգ Հոլանդն է
Կատալոնական «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժուան Լապորտան ընտրվելուց հետո անցել է գործի։
Ինչպես նշում է Goal.com-ը, նրա տրանսֆերային թիվ 1 նպատակներից է Դորտմունդի «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հոլանդը։ Նշվում է որ կատալոնական ակումբն այս տրանսֆերային ամռանը զգալի փոփոխությունների կենթարկի ակումբը։ Նոր թիմի հիմքում Լապորտան ցանկանում է տեսնել հենց Հոլանդին։
Ընդգծենք, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են Եվրոպայի գրեթե բոլոր թոփ ակումբները։