Թրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

Հարված է հասցվում երկրում եզակի մնացած աշխատող ինստիտուտին. Արման Սաղաթելյանը՝ ՄԻՊ-ի ֆինանսավորման նվազեցման մասին

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՄԻՊ-ի ֆինանսավորումը նվազեցնելու Կառավարության նախաձեռնությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Կառավարությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց ՄԻՊ ֆինանսավորումը կարող է կամայական ձևով վերանայվել գործադիրի կողմից։ Այնինչ, նախկին կարգավորումներով ՄԻՊ-ը չէր կարող ունենալ նախորդ տարվա հատկացումներից պակաս ֆինանսավորում։

Սրա բացատրությունը հնչեցվեց Ատոմ Ջանջուղազյանի շուրթերով, մոտավորապես այսպես․ ներդրումներ չկան երկրում, հետեւաբար պետք է մեր ներսում տնտեսումներ անենք։ Եվ սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, որը հասավ հենց այդ իշխանության, խոստանալով կոկորդիլոսների ֆերմաներ, ինքնաթիռի գործարաններ, տնտեսական թռիչքաձև աճեր, ներդրումների ահռելի հոսք, որին խանգարում էր նախկին Ազգային ժողովն ու կառավարությունը, տարատեսակ նորաստեղծ գործարաններ, որոնք պարզեց, որ «բացվում» էին զուտ նկարահանման համար, ու անմիջապես փակվում, և այսպես շարունակ հեքիաթների աշխարհում։

Մի իշխանության ներկայացուցիչ, որը քամուն տվեց միլիոնավոր դոլարներ, ակնհայտ հակասահմանադրական հանրաքվե նախաձեռնելով, իսկ իրականում ընդամենը Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու նպատակով, որն այդպես էլ չկայացավ։

Մի իշխանության ներկայացուցիչ, որը ծախսում է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար երկիրը բուկլետներով զենքի միջազգային ցուցահանդեսում ներկայացնելու, իսկ ավելի ճիշտ՝ խայտառակելու համար, բայց որի պատվիրակության անդամները հաճույքով նկարվում են այլ երկրների տաղավարներում, այլ երկրի զենքերով։

Մի իշխանության ներկայացուցիչ, որը շարունակում է լափել միլիոնավոր պարգևավճարները՝ հենց այդ նույն ներդրումների բացակայության, պատերազմի ու տնտեսական ճգնաժամի պայմաններում, որի պատճառաբանությամբ էլ փորձում են կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը։ Պարգևավճարներ զրո արդյունավետության ու կործանարար գործունեության համար։ Այս իշխանությանը անգամ իր ստացած աշխատավարձը չի հասնում, ուր մնաց՝ պարգևավճարը։ Ավելին, պատճառված ավերածությունների ու վնասի համար ամեն մեկին հասանելիք պատասխանատվության չափը դեռ քննարկման առարկա պիտի լինի մոտ ապագայում։

Ու այս ֆոնին հարված է հասցվում երկրում եզակի մնացած աշխատող ինստիտուտին, որն իր վրա է վերցրել ահռելի բեռ ու պատվով է այն տանում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրից դուրս։ Հավանաբար, այս իշխանության քիմքին հաճո չէ հանդուրժել իրենց գրպանային կամակատար չհանդիսացող կարևորագույն իսնտիտուտն ու դրա ղեկավարը։

Առանձին անդրադարձի են արժանի բոլոր, այսպես կոչված, «իրավապաշտպան» ՀԿ-ները, որոնք տարիների ընթացքում սնուցվելով ու առաջնորդվելով օտարերկրյա օրակարգերով, ամեն չնչին առիթով վայնասուն էին բարձրացնում աշխարհով մեկ, պառկում էին գետնին ու մատ թափ տալիս բազմաթիվ նույնանման հարթակներում ՝ «տեսեք-տեսեք․․․մարդու իրավունքներ․․․խոսքի ազատություն․․․» և այսպես շարունակ։

Մենք առիթ ունեցել ենք փաստելու, որ այդ ահռելի ցանցի միակ նպատակը երկրի կազմաքանդումն էր, իշխանության մաշեցումը և դավաճաններին իշխանության բերելը, որոնք էլ կհանձնեն Արցախը, կթողնեն թուրքական յաթաղանի, իսկ 100 տարի անց՝ թուրքական Բայրաքթարի տակ մի ամբողջ սերունդ, և կշարունակեն կտրել Հայաստանն իր բնական շահերից ու բնական դաշնակիցներից։ Տևական ժամանակ է, ինչ այդ ՀԿ-ներից տեսանելի ու առարկայական ծպտուն չկա։ Իհարկե, չէր էլ կարող լինել, քանի որ նրանք այս ամենի համահեղինակն են ու պատասխանատուներից մեկը։

Իմ երկիրը կրկին լինելու է ազգային պետություն։ Եվ իմ երկիրը կրկին ղեկավարելու են մարդիկ, ովքեր առաջնորդվելու են ազգային շահերով։ Կասկած չունեմ, որ Արման Թաթոյանը եղել է, կա, ու մնալու է իր առաքելությանը հավատարիմ, անկախ այս խեղկատակների ու սուտասանների ճիգերից։

Դուք հիմար եք։ ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երեւի։ Իսկ երեւի, որովհետեւ դեռ անհրաժեշտ է լինելու ապացուցել, որ դուք մարդ եք»։