Դավիդ Ալաբան համաձայնության չի եղել «Բարսելոնայի» հետ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի գործակալը հերքել է այն լուրերը, որ իր հաճախորդը բանավոր համաձայնության է հասել կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Կատալոնական ակումբը հետաքրքրված է Ալաբայի ծառայություններով, սակայն ֆուտբոլիստի ու ակումբի միջև քննարկում չի եղել։ Ավելի վաղ եվրոպական սպորտային պարբերականները գրեցին, որ Ալաբան իր անձնական պայմանագիրը համաձայնեցրել է Մադրիդի «Ռեալի» հետ։
Ընդգծենք, որ Ալաբան արդեն իսկ պաշտոնապես հայտարարել է, որ ամռանը կհեռանա գերմանական ակումբից։