«ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ ամռանը տարբերակ են ունեցել գնելու Ռոնալդուին
Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդույի ապագան մնում է անորոշ։ Մի շարք սպորտային պարբերականներ նշեցին, որ Ռոնալդուն այս ամռանը կհանվի տրանսֆերի։
Ինչպես նշում է Goal.com-ը, դեռևս նախորդ ամռանը «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն են ունեցել գնելու Ռոնալդուին, սակայն դա չի ստացվել։
Ընդգծենք, որ Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին խոսվում է նաև, որ պորտուգալացին կարող է վերադառնալ Մադրիդ։