Դավիդ Դե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայի գրանդ ակումբներից մեկում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ամռանը կարող է հանդես գալ Իտալիայում։
Ինչպես նշում է Goal.com-ը՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
Ընդգծենք, որ թուրինյան թիմը Չեմպիոնների լիգայում անհաջողություններից հետո սկսել է զբաղվել նոր դարպասապահի փնտրտուքներով։
Ընդգծենք, որ այս պահին իսպանացի դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո։