Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրման թույլտվությունը երկարացրել են
«Հայաստանի էլցանցերի»՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրման թույլտվությունը երկարացրել են: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
2015 թվականի երեք եռամսյակում Վրաստանից 70.8 մլն կՎտ/ժ կամ ՀԷՑ-ի ընդհանուր իրացման 1.8%-ի չափով էլեկտրաէներգիա է ներկրվել: