Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Երեկ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր. ՀՌՀ-ի ցավակցությունը
Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարարՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Մամուլ

«Իմ քայլը» լծված է ապատեղեկություն տարածողներին խթանելու գործին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թեև քաղաքական ուժերը վաղը հանդիպելու են ՀՀ նախագահին` հստակեցնելու, թե երբ է ցրվելու գործող խորհրդարանը, եւ երբ են լինելու ԱԺ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ջանում են օր առաջ անցկացնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք կտրուկ մերժելի են ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:

Իհարկե, խոստացել էին պատգամավորները լրատվության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել հարցը, քանի որ նրանք են անմիջական առնչվելու նախատեսվող փոփոխություններին, այնուամենայնիվ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի քննարկվի։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ նրանց խոստումներն իրականություն չեն դառնում:

Բանն այն է, որ մարտի 17-ին տեղի կունենա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որում ընդգրկված է հենց այդ նախագծերի փաթեթը: Նախագծի հեղինակ-պատգամավորների հետ քննարկման ժամանակ օրենքի վերաբերյալ իր առարկությունն էր ներկայացրել նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առաջարկելով «անանուն աղբյուր» եզրույթը փոխարինել «չնույնականացված աղբյուր»-ով:

Սակայն ուսումնասիրելով նախագիծը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ եզրույթը դեռ մնացել է: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից պարզել՝ ինչու չեն կատարում իրենց խոստումը. դեռ քննարկում չի եղել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, երբ անգամ խոստացվել էր այս թեմայով հանրային լսումներ իրականացնել: Պատգամավորը նշեց. «Նախագիծը լրամշակման փուլում է, եւ հանձնաժողովի նիստին կներկայացվի լրամշակված տարբերակը»:

Այսպիսով, այս օրենքը ընդունվելու դեպքում կդառնա իսկական մահակ լրատվամիջոցների գլխին: Օրինագիծը, սակայն, չի լուծում այն խնդիրը, որը իրենց առջեւ դրել են հեղինակները. նրանք պայքարում են «Տելեգրամ» ալիքների դեմ, որոնք վարչապետի ընտանիքին առնչվող անցանկալի լուրեր են հրապարակում, սակայն այս օրենքը որեւէ կերպ չի կաշկանդի նույն ալիքներին նույնաբովանդակ լուրեր տարածել: ԶԼՄ-ները կտուժեն, եթե օգտվեն այդ աղբյուրներից:

Ստացվում է` «Իմ քայլը» լծված է ապատեղեկություն տարածողներին խթանելու գործին. գիտակցված, թե ոչ, դժվար է ասել: Արթուր Հովհաննիսյանը, սակայն, դժվարացավ ասել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մինչ այդ քննարում կլինի, թե ոչ: Եվ այսպես է վարվում մի իշխանություն, որը խոստացել էր չվնասել մամուլի ազատությունը, սակայն պատմության մեջ առաջին անգամ հենց ԶԼՄ-ներին վերաբերող նախագիծ է բերում՝ առանց նույնիսկ նրանց հետ քննարկելու: Ահա թե ինչպես են աշխատում իշխանությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: