«Tesla» ընկերության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել
Հրդեհը է բռնկվել Կալիֆոռնիայի Ֆրեմոնտ քաղաքում գտնվող «Tesla» ամերիկյան ընկերության գործարանում: Այս մասին հայտնում է «KRON4» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել կառուցվող շենքում, գործարանի աշխատակիցները ավազն օգտագործել են կրակը մարելու համար:
Ներկայումս զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: