ՌԴ-ն դատի կտա Ուկրաինային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հրահանգել է դատի տալ Ուկրաինային՝ չվճարված 3 մլրդ ԱՄՆ դոլար պարտքի պատճառով:Այդ մասին հայտնում է TAСС-ը:
Պուտինի կողմից այդ հանձնարարությունը տրվել է կառավարության անդամների հետ խորհրդակցությանը:
Պուտինը Ռուսաստանի ֆիննախ Անտոն Սիլուանովին ասել է, որ եթե Ուկրաինան չվճարի գազի մատակարարման համար իր պարտքը Ռուսաստանին, ապա պետք է այդ երկրին դատի տալ: