Էդինսոն Կավանին ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ամռանը կհեռանա իր ակումբից։
Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի հայրն ու նշել, որ Կավանին այդքան էլ գոհ չէ Անգլիայից և ցանկանում է տեղափոխվել Հարավային Ամերիկա, որտեղ ավելի մոտ կլինի իր ընտանիքին։
Նշվում է, որ Կավանին կարող է տեղափոխվել «Բոկա-Խուրնիոս»։ Ընդգծենք, որ Կավանին անգլիական ակումբի հետ կնքել էր 1 տարվա պայմանագիր, որը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգել ևս մեկ տարով։