«Բավարիան» ամռանը կվաճառի Ժերոմ Բոատենգի
Մյունխենի «Բավարիան» պատրաստ է ամռանը վաճառել թիմի պաշտպան Ժերոմ Բոատենգի տրանսֆերը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Գերմանացի պաշտպանը ևս համաձայն է լքել ակումբը, քանի որ գերմանական թիմն ամռանը հրավիրելու է «Լեյպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոյին և այդ դեպքում Բոատենգը քիչ խաղաժամանակ կստանա։
Ընդգծենք, որ Բոատենգին ցանկանում են գնել «Չելսին» և «Լիվերպուլը»։