Ռաֆայել Վարանը ամռանը կարող է հեռանալ «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի ապագայի հարցը շարունակում է մնալ անորոշ։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, իսպանական ակումբը պատրաստ է լսել Վարանին։
Վարանն իր հերթին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Հարմարավետ առաջարկի դեպքում ակումբը բաց կթողնի Վարանին։
Ընդգծենք, որ ֆրանսիացու պայմանագիրը ավարտվում է 2022 թվականի ամռանը։