Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է շարունակել իր մրցելույթները ակումբում։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ 39-ամյա շվեդ ֆուտբոլիստը պատրաստ է ևս 1 տարով երկարաձգել պայմանագիրը։
Պայմանագրի ստորագրման դեպքում Զլատանը տարեկան կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ։ Իտալիայի այս առաջնությունում Զլատանը մասնակցել է 14 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։