Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաները
Հասարակություն

Ձե՞ռ եք առնում տղերք, մսխում եք մարդկանց հույսը, հայրենիքի փրկության համար պայքարի տենչն ու Հայաստանի ապագան

«Ազգ-բանակ-հաղթանակ» բացականչությունն օդի մեջ մնաց․․․

44 օր իշխանությունը՝ երկրի ղեկավարների գլխավորությամբ հասարակությանը կերակրեց ստերով ու հաղթանակի սին խոստումներով․․․ 44 օր համոզեց, հավատացրեց, հույս տվեց և․․․ խաբեց․․․ Արցախի մեծ մասն ու Հայաստանից հատվածներ թուրքի ձեռքին են, էլ չենք խոսում գերիներից, հազարավոր զոհերից ու անեհտ կորածներից․․․ 

Իշխանությունը, կարելի է ասել ծախեց իր հայրենիքն ու իր ժողովրդին (թեև այս պարագայում վիճելի է, թե ում է համարում այդ իշխանությունը իր ժողովուրդ և որն է իր հայրենիքը․․․)։           

Դրանից հետո եկան մարդիկ, որոնք իրենց անվանեցին ընդդիմություն․․․

Նրանք տեսան, որ ժողովուրդը խաբված է, խփված է, վիրավոր է․․․ ու որոշեցին ևս մեկ  ստուգիչ հարված հասցնել․․․

Բոլորին կանչեցին, հավաքեցին, խոստացան տապալել դավաճանին, գահընկեց անել իշխանությանն ու իրենց գործողություններով ավելի ամրապնդեցին իշխանության ու մասանվորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը։

4 ամիս փողոցներում մարդկանց տարան այն կողմ, բերեցին այս կողմ, քայլեցին, ակցիաներ արեցին, Բաղրամյան պողոտան սարքեցին բացօթյա հյուրանոց և մնացին իրենց կոչերի տակ․․․

Հայաստանը մի ղեկավար ուներ, ով սիրում էր ասել, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք․․․ հիմա պարզվում է՝ ունենք։ Ավելին՝ շուտով այդ կրկեսի վրածված հայրենիքն էլ չենք ունենալու, եթե շարունակենք այսպես՝

  • Նախագահը մի կողմից պահանջի վարչապետի հրաժարականն ու մյուս կողմից նպաստի նրա ընդունած որոշումների իրականացմանը
  • ԳՇ կազմը մի կողմից պահանջի վարչապետի հեռացումն ու մյուս կողմից զգաստ ոտքի կանգնի նրա առաջ, երբ այդ նույն դավաճան որակված վարչապետը մտնի գենշտաբ
  • Եվ ի վերջո, ընդդիմությունը մի կողմից կոչերով պահանջի վարչապետի հրաժարականն ու մյուս կողմից օգնի վարչապետին, որ հավաքվածները չխանգարեն նրան որոշումներ կայացնել, տեղաշարժվել ու վերջանականապես փուռը տալ հայրենիքը․․․ 

 

Երբեմն այնպիսի տպավորություն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները մոռացել են, որ իրենք ոչ թե թամադաներ են, ովքեր բարձրախոսներն իրար ձեռքից խլելով՝ շախի են գցում հավաքվածներին, այլ երկրի ղեկավարի հրաժարականի շարժումը համակարգողներ․․․

Ի՞նչ է նշանակում փակել Ազգային ժողովի մուտքերը (ընդ որում, երբ վարչապետը չի գնալու Աժ և քառօրյա նիստ չկա) և ասել, թե «Աժ-ն ունի նաև տնտեսական մուտք՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ և իրեր տեղափոխելու համար, մի քանի պատգամավոր ԱԺ են մտել այդ մուտքից»․․․ ձե՞ռ եք առնում, հարգելի ընդդիմություն։

Փակող էիք՝ ԱԺ և կառավարության հարց ու պատասխանի օրը փակեիք, երբ գործադիրն ԱԺ շենքում էր․ կլիներ՝ երկուսը մեկում․․․ իսկ այսպես ստացվում է, որ ընդդիմությունը կամա, թե ակամա մասնակցում է կրկեսին․․․

Կամ ի՞նչ էր նշանակում ԳՇ պետի ազատման հետ կապված այս ներկայացումը․ դիմումը տարան, հետ բերեցին, հանդիպեցին, քննարկեցին, պահանջեցին ու․․․ 

Մի խոսքով՝ Նիկոլի նման թափթփուկ ու նեղմիտ գործչի ղեկավարած նույնքան փնթի իշխանությունն արժանի է հենց այս ընդդիմությանը, որն իր քայլերով երկարաձգում է սրանց իշխանությունը․․․ այստեղ խնդիրն այն է միայն, որ օրեցօր ավելի է թուլանում երկրի անվտանգությունն ու նպաստում երկիրը տանուլ տալու գործընթացին։

Իսկ եթե այդպես է, եթե ժողովրդին փողոց են հանում Նիկոլի հրաժարականը պահանջելու՝ առանց կոնկրետ գործողությունների, ու այդ ընթացքում թշնամին դիրք առ դիրք առաջ է գալիս, ապա Նիկո՛լն այդ ամենն ի՞նչ վատ է անում որ․․․ էհ «թողեք, թող աշխատի»․․․

Իսկ եթե ավելի լավ բան եք ուզում անել՝ արեք, ո՞ւմ եք սպասում․․․

Հայրենիքը կորցնելու մտավախությամբ ու այն պաշտապնելու պատրաստակամությամբ ժողովուրդը վաղուց է արդեն պատրաստ կոնկրետ գործողությունների․․․ կամ դուք օգտագործելու եք այդ ուժը և մենք ունենանք «այլևս ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսով հայրենիք, կամ հերթական անգամ հուսախաբ եք անելու ժողովրդին՝ մսխելով ժողովրդի վերջին  հույսն ու Հայաստանի ապագան․․․

Արմինե Մկրտումյան