Սպարտակը հրաժարվում է վարձավճարի դիմաց բաց թողնել Մովսիսյանին
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի ղեկավարությունն վերջին ժամանակներս բանակցություններ է վարում Մոսկվայի Սպարտակի հետ հարձակվող Յուրա Մովսիսյանին վարձավճարի դիմաց բաց թողնելու համար:
Ամերիկյան ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, որն ըստ լրատվամիջոցների կազմում է 2.2 մլն եվրո։
Ռուսական ակումբի ղեկավարությունը դիտարկում է միայն ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը։ Բարձր աշխատավարձի պատճառով Մովսիսյանի հանդեպ պահանջարկն այնքան էլ մեծ չէ»,- հաղորդում է «TACC»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։