Նրանց, ում սիրում են Աստվածները, շուտ են հեռանում կյանքից․․․ պատերազմում զոհված Սմբատ Մազմանյանը կդառնար 23 տարեկան․ նրա հայրը տեղադրել է լուսանկարներ
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված լեյտենանտ, հրետանավոր Սմբատ Հմայակի Մազմանյանի հայրը՝ Հմայակ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ՝ կապված իր որդու 2019 թվականի ծննդյան հետ, երբ լրանում էր Սմբատի 21 տարին։

Նա նաև կից գրել է․ «Մենք՝ ես ու իմ ընտանիքն այսօր և միշտ ԱՄԲԱՏ ենք․․․ Սմբատ Մազմանյան»․․․

Ավելի վաղ, Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով, Հմայակ Մազմանյանը շնորհավորել էր իր որդուն և նշել․ «Նրանց, ում սիրում են Աստվածները, շուտ են հեռանում կյանքից․․․»
Հիշեցնենք, որ լեյտենանտ, հրետանավոր Սմբատ Հմայակի Մազմանյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝ թշնամու դեմ անհավասար մարտում:
Նա գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտել է ԵՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ և մեղվապահ էր։