Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը խոշոր չափի կաշառքի դիմաց ապօրինի գործողություններ է կատարել. ԱԱԾ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետեւողական պայքար տանելով կոռուպցիոն երեւույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ՝ իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաեւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի՝ պաշտոնատար անձ հանդիսացող այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաեւ շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն:

Այսպես.

Հ.Մ-ն զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք տարբեր տեսակի բեռների ներկրմամբ զբաղվող անձանց կողմից իրեն եւ նույն մաքսային կետի մաքսային տեսուչ Ա. Փ-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առաջարկը՝ վերջինի եւ այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Այդ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո հիշյալ պաշտոնատար անձինք տնտեսվարողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ նրանց կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մետաղե ամրաններ եւ ավտոմեքենայի շարժիչի հովացման համար նախատեսված հեղուկներ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եւ մաքսային ձեւակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու եւ այդ կերպ մաքսային վճարներ կատարելուց տնտեսվարողին ազատելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք մաքսակետի հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպման չեն ենթարկել, չեն հաշվառել, չեն կշռել, թաքցրել են տրանսպորտային միջոցում հայտարարագրման ենթակա ապրանքների առկայությունը:

Այնուհետեւ, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված ապրանքի մաքսային հայտարարագիր չներկայացնելու եւ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ավտոմեքենայի արտաքին զննում, բեռնային մասում կիրառված ապահովման միջոցների ամբողջականության ստուգում չիրականացնելու պայմաններում՝ չեն կիրառել ՀՀ մաքսային մարմինների կողմից օգտագործվող մաքսային ապահովման միջոցներ, դրանց վերաբերյալ համապատասխան նշագրումներ չեն կատարել բեռն ուղեկցող փաստաթղթերում, մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով չեն լրացրել եւ չեն ներկայացրել ապրանքների եւ տարանցիկ հայտարարագրեր, չեն կատարել փաստաթղթային եւ փաստացի հսկողական անհրաժեշտ գործառույթներ, փոխարենը՝ տրանսպորտային միջոցները թույլատրել են տեղաշարժել մանրակրկիտ զննման մասնաշենք եւ բեռնատար ավտոմեքենաների կայանատեղ, իսկ այնուհետեւ՝ ռենտգեն դիտարկման եւ նկարահանման մասնաշենք:

Դրանից հետո, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, կազմել եւ ծառայողական կնիքով հաստատել են բեռի տեղափոխման՝ պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող, ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր: Կաշառք տվողին պատկանող մաքսազերծման ենթակա բեռները նախապես որոշված վայր անարգել հասցնելն ապահովելու, ճանապարհին հնարավոր ստուգումների դեպքում դրանք ստուգող անձանց ներկայացնելու եւ այդ կերպ կիրառված հանցավոր մեխանիզմը քողարկելու նպատակով, կեղծված հայտարարագրերը տրամադրել են բեռնատարների վարորդներին՝ որոշված վայր հասնելուց հետո դրանց ոչնչացման պայմանով:

Մշակված հանցավոր սխեմայի կիրառման պայմաններում՝ 2020 թվականի ընթացքում բեռնատար ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետության տարածք են տեղափոխվել ընդհանուր շուրջ 70,250 տոննա քաշով մետաղե ամրաններ եւ 23 տոննա քաշով ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված հովացման հեղուկ, որպիսի գործողությունների դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վերոգրյալից բացի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված ընկերության սեփականատեր Վ.Դ-ն, 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունից թաքցնելու եւ մաքսային ձեւակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել «DRIFT 7000 SAE 40» ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր՝ դիմել է ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներին եւ համոզելու եղանակով նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ ավտոյուղերը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանցմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրելու եւ այդ կերպ առանձնապես խոշոր չափերի հարկեր եւ տուրքեր վճարելուց խուսափելու համար:

Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով առանց համապատասխան մաքսային ձեւակերպման Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր, որոնք ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնով Հայաստան Հանրապետության տարածք են ներմուծվել բացառապես նույն մաքսատան բաժանմունքի պետ Հ.Մ-ի հերթափոխի ընթացքում:

Հ.Մ-ն եւ նշված օրերին իր հետ հերթափոխի մեջ գտնված պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի մի շարք մաքսային տեսուչները, նախնական համաձայնության գալով իրար հետ եւ հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք նախատեսված հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ձեւակերպման չեն ենթարկել, մասնավորապես՝ նույն օրերին մաքսային տեսուչները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները եւ չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կշռել բեռնատար ավտոմեքենաները, դրանց տվյալները չեն մուտքագրել միասնական բազա, որից հետո առանց սահմանված փաստաթղթերի թույլատրել են բեռնատարների ելքը մաքսակետից՝ կեղծ տեղեկություններ ներառելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ելքի մատյանի՝ տրանսպորտային միջոցի համարանիշի լրացման վանդակներում՝ դրանում բեռնատարի իրական համարանիշի փոխարեն նշելով նույն մաքսային կետ երբեւէ մուտք չգործած եւ գոյություն չունեցող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշ՝ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, այդ կերպ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության բնականոն գործունեությունը, տնտեսվարողը խուսափել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ապրանքներ ներմուծելու դիմաց օրենքով սահմանված առանձապես խոշոր չափերի՝ մաքսատուրք, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ եւ բնապահպանական վճար վճարելուց՝ այդ կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թվով 1332 տակառ ավտոյուղով բեռնված եւ մաքսանենգ ճանապարհով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասած բեռնատար ավտոմեքենան բեռնաթափվելու ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Քրեական գործով կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով պարբերաբար Հայաստանի Հանրապետություն բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցների բավարար համակցություն, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր, մատյաններ, հայտարարագրեր, զննվել են մաքսատան համակարգիչները, որոնցով պարզվել է, որ մաքսակետով անցած եւ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բեռնատար ավտոմեքենաների տվյալները չեն մուտքագրվել ՊԵԿ էլեկտրոնային բազաներ՝ այդ կերպ տնտեսվարողներին ազատելով հարկեր, տուրքեր վճարելուց եւ մյուսների հանդեպ ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել մաքսային բաժանմունքի պետին, տեղակալին, մաքսային բաժանմունքի երկու տեսուչներին, նրանց օժանդակած անձին, բեռնատար ավտոմեքենայի վարորդին, թվով երեք տնտեսվարողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նույն օրը նրանցից վեցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, մաքսային տեսուչների եւ տնտեսվարողների կողմից կատարված այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում եւ զերծ մնալ կոռուպցիոն դրսեւորումներից: