Քվեարթերթիկների հաշվարկից հետո թվի փոփոխություն է գրանցվել
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում Այո քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, Ոչ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է մեկով:
Տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ը` մինչև ժամը 14.00-ն: