Խոշոր ավտովթար` Ինդոնեզիայում. կա 22 զոհ
Ինդոնեզիայի Սումեդանգ քաղաքում դպրոցականներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը: Առնվազն 22 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Jakarta Globe թերթը:
Ըստ թերթի` ավտոբուսում եղել է 58 մարդ: Այս պահին ճշտվում է զոհերի ստույգ թիվը, նրանց մեջ կան երեխաներ:
Նշվում է, որ հարեւան գյուղի բնակիչները օգնում են տարհանել տուժածներին: Մի քանի օր առաջ Լեհաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վեց ուկրաինացի էր զոհվել, ևս 15-ը՝ հոսպիտալացվել էին: