1918-ից ի վեր ԱՄՆ-ում նախորդ տարի գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշը
Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ 2020 թվականը գրանցել է մահացության ամենաբարձր ցուցանիշը երկրում: Այս մասին գրում է Politico-ն:
Ըստ զեկույցի՝ 2020 թվականին ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 3 միլիոն մարդ: Կորոնավիրուսի նոր տեսակը 15%-ով բարձրացրել է երկրում մահացության մակարդակը:
«COVID-19»-ը դարձել է ԱՄՆ քաղաքացիների մահվան երրորդ ամենատարածված պատճառը: Նշվում է, որ սա երկրում մահացության ամենամեծ աճն է 1918 թվականից ի վեր, երբ Առաջին համաշխարհային պատերազմի թեժ պահին հարյուր հազարավոր մարդիկ մահացան գրիպից: