Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաները
Հասարակություն

Արմեն Սարգսյանը մարաթոնային գործիչ է, և նրան մատների վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փետրվարի 25-ին ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ

1. ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ,

2. գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին,

3. ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից Բանակը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները.

4. ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Հայտարարությունը ստորագրել են ԶՈՒ ԳՇ 19 գործող գեներալներ և 21 գնդապետներ: Բանակի գրեթե ողջ բարձրագույն հրամանատարական կազմը:

Մարտի 1-ին, առանձին հայտարարությամբ ԶՈՒ ղեկավար կազմը վերահաստատել է իր գնահատականներն ու պահանջը: Մարտի 3-ին ԳՇ-ն կրկին պաշտոնապես վերահաստատել է իր մտադրությունը և ԳՇ պետին պաշտոնից ազատելու հակասահմանադրական հիմքերը:

Այսօր Օնիկ Գասպարյանը, այնուհետև ԳՇ ղեկավար կազմը կրկին վերահաստատեցին իրենց գնահատականները և պահանջը. այն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը: Բացի այդ՝ ԳՇ պետը և ԳՇ պետի առաջին տեղակալը, ՀՀ վարչական դատարանում վիճարկում են իրենց` պաշտոններից ազատելու անօրինական հիմքերը:

Ի՞նչ է սա նշանակում.

Ա) Նիկոլը չունի իշխանություն Հայաստանում, և նրա գործողությունները քաղաքական և իրավական իմաստով կորցրել են լեգիտիմությունը.

Բ) Նրան չի հաջողվելու իր պատկերացումները պարտադրել Բանակին: Հետևաբար ձախողած պետերազմի, տարածքային կորուստների, իր արկածախնդրությանը զոհ գնացած 5000-ից ավելի զոհերի, պետական և սահմանադրական կարգերը տապալելու միակ պատասխանատուն մնալու է Նիկոլ Փաշինյանը:

Գ) Նիկոլին թվում է, թե ինքն է իրավիճակի տերը, և ի՞նչ ցանկանում՝ անցկացնում է: Քանի որ իր գավառական կերպարով չունի հեռուն տեսնելու խելամտություն, այսօր կիրառում է իր ձեռքի տակ եղած բոլոր ուժային և մանիպուլյատիվ մեթոդները: Սակայն մոռանում է, որ ուժայիններն ընդամենը օրվա հրաման կատարողներն են և չի հասկանում, որ եթե իրեն ասում են «ճիշտ այդպես» կամ «Լսում եմ», դա դեռևս չի նշանակում, որ իր հետ համաձայն են: Նույն իրավիճակն է Բանակում, Ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատարաններում, դատախազությունում և այլն: Նույնն է նաև իր խմբակցությունում: Ոչ ոք չի ցանկանում, Նիկոլի հետ կիսել մեղադրյալի նստարանը:

Դ) Նիկոլը չի հասկանում նաև, որ իր անձնական անառողջ ամբիցիաներով, այսօր հիմար վիճակի մեջ է դրել Պաշտպանության նախարարությանը, նոր ԳՇ պետի տեղապահին (ում խորապես ցավակցում եմ), իրեն «սատարող» լրատվամիջոցներին, իրեն «սատարող» գործարարներին, կառավարության անդամներին և այլն:

Ե) Նիկոլն այսօր համառորեն գնում է մի ամբողջ համակարգի դեմ՝ ոտնահարելով պետական շահերը: Նա չի գիտակցում, որ համակարգը նրա համար է, որպեսզի այն կարողանաս արդյունավետ ուղղորդել դեպի պետական ու հանրային կառավարում, դեպի համընդհանուր շահը: Իսկ նա՝ համակարգը ցանկանում է հարմարեցնել բացառապես իր թշվառ պաշտոնավարման երկարաձգմանը:

Զ) Եվ վերջապես, եթե Նիկոլին թվում է, թե նախագահ Արմեն Սարգսյանին, նման հիմար վիճակների մեջ դնելով, հեշտությամբ մարսելու է, չարաչար սխալվում է: Արմեն Սարգսյանը, որքանով ես եմ տեսնում, մարաթոնային գործիչ է, և նրան մատների վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել:

Այնպես, որ կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: Տրորում է բոլորի արժանապատվությունը, անցնում է բոլորի վրայով, քանզի չի գիտակցում, որ որքան շատ մարդ դուրս գա իր դեմ, այնքան ծանր ու դաժան է լինելու իր՝ օրինական պատասխանատվության աստիճանը:

Հայաստանին և Հայ ժողովրդին խայտառակ կապիտուլյացիայի տանելու համար նա բնականաբար դատվելու է, և ենթադրում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ն այդ հարցում՝ հիմնական մեղադրող կողմն է լինելու»: