Իրանում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա
«4 մարդ, այդ թվում՝ ոստիկանական ստորաբաժանման հրամանատարը, սպանվել են հարավարեւելյան Սիսթան եւ Բելուջիսթան նահանգում ահաբեկչությունների հետեւանքով»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ` փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Չորեքշաբթի առավոտյան ահաբեկիչները Ախորան ավանում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա՝ վիրավորելով շարքային ծառայողի։ Մի խումբ զինծառայողներ տեղափոխող պարեկային մեքենան, որն ուղեւորվում էր Նիքշահրի հոսպիտալ, հայտնվել էր ահաբեկիչների դարանի մեջ եւ պայթել ականի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 2 ոստիկան, վիրավորվել մի քանիսը։