Թրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

Այսօր բանակի և վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ. Ավետիք Չալաբյան

Պաշտպանենք մեր պաշտպաններին...Այսօր հայոց բանակի և վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ. Վերջինս Կառավարության կայքում հրապարակեց հայտարարություն, որով իրավունքի ուժով պաշտոնից ազատված հռչակեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ Սահմանադրությամբ նախատեսված չի ԳՇ պետի հայեցողական ազատում իր պաշտոնից՝ ավելին, նա Սահմանադրության 155 հոդվածի 3 կետի և Պաշտպանության մասին օրենքի 16 հոդվածին համաձայն, պաշտոնի է նշանակվում 5 տարով, և կարող է այդ ընթացքում պաշտոնից ազատվել միայն կամ իր դիմումին համաձայն, կամ էլ պաշտոնը զբաղեցնելու անհնարինության դեպքում։

Նիկոլ Փաշինյանը նաև հրաշալի գիտի, որ ՀՀ Նախագահը այսօր զուգահեռ դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով Զինվորական ծառայության մասին օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ նույն այն օրենքի, որի վրա կեղծ հղում է կատարում Փաշինյանը իր հայտարարության մեջ, փորձելով շրջանցել Սահմանադրությունը (և ոչ առաջին անգամ)։

Նա նաև հրաշալի գիտի, որ սա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չի, քանի որ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը ստորագրել է ոչ թե զուտ Օնիկ Գասպարյանը, այլ բանակի ամբողջ հրամանատարական կազմը, և ստորագրել են, քանի որ Փաշինյանի արկածախնիր գործողությունների պատճառով բանակը և երկիրը հայտնվել են անդունդի եզրին։ Գիտի նաև, որ բանակը իրեն այլևս չի ենթարկվելու, տեսնելով, թե ինչպես է նա վարվում բանակի հրամանատարների հետ։

Գիտի այս ամենը, և գիտի, որ ելքը ճգնաժամից ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ իր հրաժարականն է։ Սակայն փորձում է ժամանակ ձգել, առևտուր անել, և իր քայքայիչ իշխանությունը երկարաձգել Հայաստանում։ Երկարաձգել՝ մեր հասարակության աղքատ և վհատված մասին խոստումներով կերակրելու միջոցով վերարտադրվելու համար։ Երկարաձգել՝ թշնամուն նոր զիջումների միջոցով ողորմություն մուրալու և դա մեզ նվաճում ներկայացնելու համար։ Երկարաձգել՝ առանց պետությանը և ժողովրդին որևէ բան առաջարկելու, փոխարենը պետության կառույցները քանդելու և քայքայելու միջոցով։

Այսօր հասել է այն պահը, երբ մենք պետք է վճռական մերժենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր գործելակերպը։ Իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի ոչ միայն բանակը (որն արդեն այն ասել է), այլև պետության մյուս կառույցները, որոնցից յուրաքանչյուրը հայտնվել է Փաշինյանի կողմից օգտագործվելու և այնուհետև կազմալուծվելու վտանգի առաջ։ Իր ընտրությունը պետք է կատարի յուրաքանչյուր հայ մարդ՝ կամ նա ցանկանում է ապրել ազատ երկրում, կամ փաշինյանինների կողմից կառավարվող թուրքական վիլայեթում, և կամ էլ ստիպված է լինելու տարագրվել դեպի օտար ափերը։

Բանակը մեր պետականության վերջին պատվարն է, որը նույնիսկ թշնամին չկարողացավ կոտրել։ Այսօր մենք չպետք է թույլ տանք նրա ներքին գործակալներին վերջնականապես կազմալուծել այն, և կանգնելով մեր բանակի կողքին, զուսպ և հավասարակշիռ քայլերով, պետք է հասնենք այս հոգեմաշ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ ի շահ մեր երկրի և մեր զավակների ապագայի»,-գրել է Չալաբյանը: