Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել Ֆրանկ Կեսսիեյին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեյին: Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Իսպանական ակումբը հիացած է միլանյան թիմի կիսապաշտպանի խաղով, ով այս մրցաշրջանում զարմացնում է իր գրանցած արդյուքններով: Այս ֆոնին իսպանական գրանդը դիտարկում է ամռանը Կեսսիեյին գնելու տարբերակը:
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների միլանյան ակումբը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Կեսսիեյին: