Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Արմավիրի մարզում կաշառքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտումն աճել է 10.9 %-ով

Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզում կատարված հանցագործությունների ցուցանիշները, մարզի դատախազության գործունեության արդյունքները: Ուսումնասիրությունը պարզել է, որ Արմավիրի մարզում 2020թ.-ին 30 դեպքով կամ 1.8%-ով ավելացել են ընդհանուր հանցագործությունները. 2019թ.-ի 1677 դեպքի դիմաց 2020թ.-ին արձանագրվել է 1707 դեպք:

10-ով նվազել են միջին ծանրության, 14-ով՝ ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները 2019թ.-ի համեմատ ավելացել են 12 դեպքով: 5-ով ավելացել են սպանության, 3-ով՝ սպանության փորձի, 10-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները Արմավիրի մարզում 2019թ.-ի համեմատ պակասել են 5.3 %-ով կամ 39 դեպքով:

Հատկանշական է, որ անցած տարում մարզում ավազակության դեպք չի գրանցվել՝ 2019թ. 4 նման դեպքի դիմաց: 2019թ.-ի համեմատ էականորեն՝ 34,6%-ով նվազել են բնակարանային գողությունները, որին նպաստել են համավարակով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմիով սահմանված սահմանափակումների պարագայում սեփական բնակարաններից մարդկանց շատ չբացակայելու, ինչպես նաև նախընթաց տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս հանցատեսակի կանխարգելման նպատակով Ոստիկանության և ՏԻՄ-երի հետ իրականացված միջոցառումները: Ընդ որում՝ բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը ևս զգալիորեն աճել է 2019թ. 43,8%-ի փոպարեն կազմելով 49,5%:

Այս արդյունքների հետագա բարելավման նպատակով մարզի դատախազությունը բնակարանային գողությունների կանխարգելման, պատճառների վերացման նպատակով համապատասխան վայրերում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության վերաբերյալ 10 միջնորդագիր է ուղարկել Մեծամորի, Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետերին, Հայկավանի համայնքի ղեկավարին։ Ամփոփումը ցույց է տվել, որ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառելու 67 դեպք է գրանցվել (2019թ.-ին՝ 66 դեպք), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 103 դեպք, 1-ով նվազել են ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան դեպքերը:

Մարզի տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշներում արձանագրվել է նվազում 1,6%-ով: Մասնավորապես որոշ չափով նվազել են գույքի հափշտակությունների, խարդախության և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։

Փոխարենը աճել են կողոպուտի, գողությունների, յուրացման ու վատնման, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների բացահայտման ցուցանիշները։ Մարզի տարածքոմ բարելավվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մասնավորապես եթե կաշառք տալու և ստանալու դեպքերի բացահայտումը 2019թ. համեմատ աճել է 10.9 %-ով, ապա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերինը՝ 16.2 %-ով: Տարվա ընթացքում մարզի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է կոռուպցիոն բնույթի 28 քրեական գործ, վարույթում քննված 74 քրեական գործից ավարտվել է 24-ի վարույթը, որից 6-ը 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Տարբեր բնույթի հայցագործությունների պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու, հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների ամբողջությունն ապահովելու, պարզված թերացումները վերացնելու, հանցավորության վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիր կազմելու նպատակով մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ուղարկվել է 48 հաղորդում կամ միջնորդագիր, որը 2019թ.-ի համեմատ ավելի է շուրջ 30%-ով: 2020թ.-ի ընթացքում նախապատրաստված նյութերով, քննված, ավարտված քրեական գործերով, նաև՝ ոչ արդարացման հիմքով կարճված ու դատարաններում քննված ու ավարտված գործերով հանցագործությամբ պատճառված և հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 86.5մլն ՀՀ դրամ, որից 79մլն-ն՝ համայնքներին, մնացածը՝ պետությանը: Նախաքննության ընթացքում վերականգնվել է 7.362.000 ՀՀ դրամը:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից ուսումնասիրությունն եր են կատարվել երկու ոլորտներում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների օգտագործման իրավաչափության և հիմնավորվածության, ինչպես նաև մարզի տարածքում գործող, այդ թվում` նաև շահագործման նախապատրաստվող և շահագործումը դադարեցված, սակայն լիցենզիայի գործողության ժամկետում գտնվող ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շահագործվող հանքերի հողերի նպատակային նշանակության համապատասխանությունը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հետաքննության մարմիններին հանձնարարվել է ստացված բազմաթիվ տվյալներն ստուգման առարկա դարձնել քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման միջոցով, ինչի արդյունքում 2020թ.-ին հարուցվել է 7 քրեական գործ։