«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է Մբապպեի փոխարեն գնել Էրլինգ Հոլանդին
«Մանչեսթեր Սիթին» այս ամռանը չի փորձի ձեռք բերել Կիլիան Մբապպեին: Ըստ The Athletic- ի, «քաղաքաբնակները» հակված են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին հրավիրելու տարբերակին:
Ակումբը հետաքրքրված է նաեւ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուով: Մբապպեյի նկատմամբ «Սիթիի» հետաքրքրության անկումը բացառապես պայմանավորված է ֆրանսիացու բարձր աշխատավարձով: Մբապպեն ցանկանում է վաստակել նույն գումարը, ինչ ստանում է այժմ փարիզյան ակումբում:
Այս ֆոնին Գվարդիոլայի թիմը մտադիր է ձեռք բերել Հոլանդին, ով ունի ֆինանսական ավելի ցածր պահանջմուքններ: Ընդգծենք, որ Հոլանդին ձեռք բերել ցանկանում են Եվրոպայի գրեթե բոլոր թոփ ակումբները: