Նեյմարը չի մասնակցի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը: Բրազիլացին, ով նախորդ շաբաթ մասամբ մարզվել է թիմի հետ, կշարունակի մարզվել անհատապես:
Առաջիկա օրերին ակումբը մանրամասներ կհայտնի Նեյմարի վերականգման մասով: Բացի այդ, հանդիպմանը չեն մասնակցի պաշտպան Խուան Բերնատը և հարձակվող Մոյզե Քինը, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով:
Ընդգծենք, որ փարիզյան ակումբը վաղը կհյուրընկալի Բարսելոնային: Առաջին խաղում փարիզցիները հաղթել են 4: 1 հաշվով: