Եվրո -2020-ից հետո Յոահիմ Լյովը կհեռանա Գերմանիայի հավաքականից
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը կթողնի իր պաշտոնը Եվրոպայի առաջնությունից հետո, որը տեղի կունենա ամռանը:
Այս տեղեկությունը իր կայքում պաշտոնապես հաստատվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Լյովի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022 թվականը:
61-ամյա մասնագետը գլխավորում է Գերմանիայի հավաքականը 2006 թվականից:
Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Աշխարհի առաջնության գավաթը՝ 2014-ին, ինչպես նաև դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե և երկու անգամ բրոնզե մեդալակիր: Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների Լյովին կփոխարինի Յուրգեն Կլոպպը: